Եթե նայենք մարդկանց բռնած գործի կամ նրանց գործունեության ու գործողությունների մասշտաբին, ապա դրանք հստակորեն բաժանվում են երկու մասի, այն է՝
1․ Նրանց բռնած գործը իրենց ուժի, խելքի և ունակությունների սահմանում է:
2․ Բռնած գործը այդ սահմաններում չէ, որին ասում են՝ նրանք իրենց գլխից մեծ գործ են բռնել։
Առաջին դեպքում մարդիկ իրենց բռնած գործում հիմնականում հաջողում են, իսկ ինչ վերաբերում է երկրորդ դեպքին, ապա այստեղ հաջողությունները հազվադեպ են հանդիպում և հնարավոր են միայն հատուկ պայմաններում։
Այն դեպքերը, երբ մարդիկ իրենց գլխից մեծ գործ բռնելով նաև հաջողության են հասնում, ունեն մի ընդհանուր գիծ, որը կայանում է նրանում, որ դրան նպաստում է մինչև այդ անհայտ որևէ, տվյալ գործի մասշտաբով, լուրջ ռեսուրս։
Այդ ռեսուրսն էլ կարող է լինել որևէ արտաքին ուժի միջամտության տեսքով կամ որևէ ներքին ռեսուրս, որն ի հայտ է գալիս նոր պայմաններում և այլն։
Որպես նման տեսակի անհաջողության և հաջողության օրինակներ կաևող են ծառայել 1917 թվի ռուսական երկու հեղափախությունները, որոնցից փետրվարյան բուրժուականը, իր թիկունքում ռեսուրս չունենալով, տապալվեց, իսկ երկրորդ բոլշևիկյանը, ունենալով կարմիր տեռորի և ժողովրդի հոգեբանության տեսակի ռեսուրսներ, հաղթեց պրոլետարիատի դիկտատուրայի տեսքով ու անունով։
Եթե այս տեսանկյունից նայում ենք ներկայում իրենց գլխից մեծ գործ բռնածներին, օրինակ, Էրդողանին, ապա ակնհայտ է, որ նրա հավակնությունները, որոնք տարբեր ձևերով տեղավորվում են նեոօսմանության, պանթուրքիզմի և պանիսլամիզմի շրջանակներում, դեմ են իր բոլոր հարևանների շահերին, ներառյալ՝ Ռուսաստանը, Իրանն ու արաբները։
Ինչ արժի, ասենք, նրա վերջին հայտարարությունը այն մասին, որ Երուսաղեմը, արաբների հետ միասին, պատկանում է նաև թուրքերին, կամ էլ իր և Հաքան Ֆիդանի հայտարարությունները ուկրաինական կոնֆլիկտի մասին։
Այս պայմաններում, երբ Էրդողանի աշխարհաքաղաքական, տնտեսական ու ֆինանսական ռեսուրսները ակնհայտորեն հակասության մեջ են իր հավակնությունների հետ, շատ հետաքրքիր է, թե այն ո՞ր անհայտ ռեսուրսի վրա է նա դնում իր հույսը։
Այն դեպքում, որ նրա հույս Միջին Ասիայում իրենց շահերն ունեն Ռուսաստանը, Չինաստանը և Արևմուտքը։
Մյուս կողմից էլ, հայտնի բան է, ավանտյուրիստների քթին տալուց առաջ ուժեղները թողնում են, որ, թողտվության սահմաններում, նրանք որոշ չափով թպրտան։
Պավել Բարսեղյան